Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.11.2012 | 11:27

Քո ուղեկցությամբ ես սեր եմ բաշխում
բոլոր բոլորին, Տեր իմ սիրառատ.
Քո սերն եմ տալիս նրանց բոլորին,
ում նեղացրել եմ, ով որ հեռու է,
ՈՒ Քեզ է փնտրում կյանքի աղմուկում,
Թող սերդ լվա այս ցուրտ աշխարհի նեղություններից,
ՈՒ լուռ Քեզ հպված`
պահպանենք Ոգին
Քեզնից ժառանգած:

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ